«Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները»․ Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովի մեծամասնությունն այսօր մերժեց ընդդիմադիրների առաջարկած՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանզատման և սահմանագծման վերաբերյալ ԱԺ հայտարարության» նախագիծը, որից հետո մթնոլորտը խորհրդարանում լարվեց։ ՔՊ-ական պատգամավորները հայտարարությունը որակեցին «դաշնակցականների և կայսրության համատեղ հայտարարություն» ու սկսեցին քննադատական խոսքեր ուղղել ՀՅԴ-ին՝ «Հայաստանը ռուսական գուբերնիա դարձնելու» մեղադրանքով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ընդհանրացնելով ՔՊ-ականների ելույթները, հակադարձեց․ «ՔՊ-ական պատգամավորների խոսույթի մեջ ընդգծված արտահայտություններ էին հնչում՝ ասելով՝ ձեր դաշնակիցները, նրանք նկատի ունեն Ռուսաստանի Դաշնությանը և Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այո՛, ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները»,- ասաց Մինասյանը։ |
«Լուկաշենկոն կարգել է Ալիևին որպես տարածաշրջանի «смотрящий»»․ Տաթևիկ Հայրապետյան
3611:30Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են
4011:24Սլովակիայի վարչապետի վրա կրակողին հետապնդում էր սոցիալիստական Չեխոսլովակիայի պետանվտանգությունը․ #Aktuality
8410:54«Իրական փոփոխությունները պահանջում են ժամանակ, համբերություն և մասնակցություն»․ Դավիթ Անանյան
5210:48«Ժողովրդավարություն՝ «փաշինյանական ոճով»»․ ղրիմցի սենատոր
10310:24«Մենք ինչ-որ մեկին միանալու բնավորություն չունենք»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
6310:18