Սլովակիայի վարչապետի վրա կրակողին հետապնդում էր սոցիալիստական Չեխոսլովակիայի պետանվտանգությունը․ #Aktuality
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կրակ բացած 71-ամյա Յուրայ Ցինտուլան հետապնդումների է ենթարկվել սոցիալիստական Չեխոսլովակիայի պետական անվտանգության կողմից, գրում է Aktuality պորտալը։ Ցինտուլան, ըստ պորտալի տվյալների, ակտիվորեն հանդես էր գալիս Չեխոսլովակիայում Կոմկուսի իշխանության դեմ։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել։ Դյուլա կեղծանվամբ հայտնի Ցինտուլայի դեմ արձանագրություններ են կազմվել, որոնք պահպանվել են Ազգային Հիշողության ինստիտուտի արխիվներում, որտեղ կենտրոնացված են պատմական նյութեր՝ 20-րդ դարում Սլովակիայում գոյություն ունեցող տոտալիտար ռեժիմների մասին։ Այդուհանդերձ, պորտալին հաջողվել է պարզել, որ Ցինտուլան մինչև Չեխոսլովակիայում «թավշյա» հեղափոխությունը, որի արդյունքում 1989թ․ վերջին Կոմկուսը հեռացվեց իշխանությունից, աշխատում էր որպես հանքափոր Հանդլովա քաղաքում, որտեղ մայիսի 15-ին նա մահափորձ կատարեց վարչապետի դեմ։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18