Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Ժողովրդավարություն՝ «փաշինյանական ոճով»»․ ղրիմցի սենատոր

522
Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ., 10:24
«Ժողովրդավարություն՝ «փաշինյանական ոճով»»․ ղրիմցի սենատոր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է դեպի բռնապետություն և ժողովրդին վախի մեջ է պահում։ NEWS.ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ղրիմցի սենատոր Օլգա Քովիթիդին: Նա նշել է, որ հայրենասեր քաղաքացիների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ բռնաճնշումները վկայում են Հայաստանում մարդու իրավունքների խախտման մասին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, Եվրոմիությունն ու նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն անտեսում են Երևանում անցկացվող զանգվածային հավաքները։ Սենատորը հստակեցրել է, որ Հայաստանի ժողովուրդը ցանկանում է, որ «ամերիկամետ վարչապետ Փաշինյանը» թողնի իր պաշտոնը: Նա հավելել է, որ շարքային քաղաքացիների համար փակել են ՎԶԵԲ-ի միջազգային համաժողովի մուտքը։ «Քաղաքացիներին արգելել են ոչ միայն երթևեկել, անգամ անցնել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտով։ Այսուհետ «փաշինյանական ոճով» ժողովրդավարությունը նախատեսում է ձերբակալություններ, Հայաստանում տեղաշարժի արգելք»,- եզրափակել է սենատորը։