Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Ուկրաինան Արևմուտքից միջուկային անվտանգության երաշխիքներ է ակնկալում»․ Զելենսկի

556
Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ., 15:06
«Ուկրաինան Արևմուտքից միջուկային անվտանգության երաշխիքներ է ակնկալում»․ Զելենսկի

Ուկրաինան ցանկանում է Շվեյցարիայում կայանալիք միջազգային գագաթնաժողովում էներգետիկ, այդ թվում՝ միջուկային, անվտանգության երաշխիքներ ստանալ Արևմուտքից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ցանկանում ենք ստանալ էներգետիկ անվտանգություն, այդ թվում՝ միջուկային»,- նրա խոսքը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը տեղի կունենա հունիսի 15-16-ը Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում։