«Վրաստանը և Թուրքիան ողջունում են հայ-ադրբեջանական պայմանավորվածությունը»․ Կոբախիձե
599
Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ., 15:30
![]() Թբիլիսին և Անկարան ողջունում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: «Մենք ողջունում ենք այն, որ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Դա հիմք է ծառայում երկու երկրների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար»,- ասել է Կոբախիձեն։ Իր հերթին, Էրդողանն ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության կնքումը «պատմական հնարավորություն կլինի ամբողջ տարածաշրջանի համար»։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
