Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.

Ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է

162
Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ., 01:18
Ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է

Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է։ Այս պահին նախնական տվյալներով կա 5 զոհ և 9 տուժած, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանական պետհամարանիշերով ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: