Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի բնակիչ Կարինե Բրեյանի կողմից ահազանգ է ստացվել Երևանի թիվ 140 դպրոցում իր քրոջ երեխայի հասցեին հնչեցված վիրավորանքների մասին։ «Երեխան դասերից գալիս էր ճնշված, նեղված, ասում էր, որ երեխեքը նեղացնում են, ճնշում։ Ես զգուշացրեցի դասղեկ Սոֆյա Եղյանին, խնդրեցի երեխայի տեղը փոխել։ Դասղեկը ոչինչ չձեռնարկեց։ Անցնում է մի քանի օր ու դասընկերներից մեկն իր ձեռքը կծում է։ Այդ երեխան գնում, խաբար է տալիս դասղեկին, թե իբր իմ երեխան է կծել, այնինչ ինքն է իր սեփական ձեռքը կծած լինում։ Դասղեկը փոխանակ ճշտի՝ իրականում ինչ է եղել, իմ երեխային ասում է, որ մի մատով երկու աչքերը կհանի վրայից, «չերեզ» ոստիկանություն սաղ ընտանիքին կորցնել կտա ու նման բաներ։ Էսօր իմ երեխան վախի մթնոլորտում է սովորում, դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին»,- ասել է կինը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Հայտնի է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը (լուսանկար)
183Երեկ, 18:48Հրապարակվել են առաջին կադրերն Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներից (տեսանյութ)
105Երեկ, 18:24Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
319Երեկ, 18:18Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին
107Երեկ, 16:24Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ աշակերտների ու ցուցարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
124Երեկ, 13:00Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
17918.05.2024, 21:06