Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանը երբեք չմտածված որևէ քայլ չի անում». Լուսինե Բադալյան

107
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 15:18
«Նիկոլ Փաշինյանը երբեք չմտածված որևէ քայլ չի անում». Լուսինե Բադալյան

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ինքը ՀՀ շահերից բխող որոշումներ կկայացնի ու վստահ եմ՝ ինքը երբեք չմտածված որևէ քայլ չի անում: Եթե ներկա կգտնվի, ուրեմն էդպես է ճիշտ գտել, եթե ոչ, ուրեմն՝ էդպես: Կարծում եմ՝ մասնակիորեն, հնարավոր է, ներկա լինի»,- այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մայիսի 7-ին, 8-ին, 9-ին լինել ՌԴ-ում:

Հիշեցնենք, ըստ ոչ պաշտոնական լուրերի, մայիսի 8-ին Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալությանը, սակայն, նա չի մասնակցի:

Հարցազրույցը՝ «Ֆակտոր»-ի