Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.

Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը․ «Հայելի»

121
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 14:18
Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը․ «Հայելի»

«Հայելի» ակումբի ֆեյսբուքյան էջի հրապարակումը․ «Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը:
Այսօր միջադեպ է տեղի ունեցել ԱԺ բակում։ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը, հանդիպելով Բագրատ Սրբազանի նկատմամբ ստեր և ատելության խոսք տարածող civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին, ասել է, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, և որ անընդունելի է համարում Բագրատ Արքեպիսկոպոսի դեմ տարվող արշավը, ասել է․ «Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Արքեպիսկոպոսի հանդեպ նման վերաբերմունք»: Այս խոսքերից հետո քաշքշուկ է սկսվել օգնականի և իշխանական քարոզիչի միջև»։

Աղբյուրը`   «Հայելի»