Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը»․ ԵԽ գլխավոր քարտուղար

1881
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 15:00
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը»․ ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը։

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հիմնված 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի վրա»,- գրել է Բուրիչը՝ X-ի իր միկրոբլոգում։