Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.

Իսրայելը հարվածել է Գազայի և Լիբանանի տարածքին

1547
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 13:30
Իսրայելը հարվածել է Գազայի և Լիբանանի տարածքին

Իսրայելական ավիացիան երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսային հատվածին, ինչպես նաև Լիբանանի տարածքին, գրում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։

«Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ իր կործանիչները հարվածներ են հասցրել թունելներին, հակատանկային հրթիռների արձակման կայանքներին և Գազայի հյուսիսային հատվածում գտնվող ենթակառուցվածքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելական ինքնաթիռները գիշերը հարձակվել են նաև Լիբանանի հարավում գտնվող Քֆար Քիլա և Հիյամ բնակավայրերի վրա, որտեղ, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, եղել են «Հըզբոլլահի» դիրքերը։