«Դաշնակցությունն այնքա՜ն դաշնակիցներ է ունեցել՝ երիտթուրքերից սկսած, ՀՀԿ-ով վերջացած»․ Ռուբեն Ռուբինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանի՝ ՔՊ-ին ուղղված ելույթին, թե՝ «ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները», հակադարձեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Դաշնակցությունն իր պատմության ընթացքում այնքա՜ն դաշնակիցներ է ունեցել՝ երիտթուրքերից սկսած, ՀՀԿ-ով վերջացած, չէ, մեզնով ավարտված չի, մեզնից հետո նոր դաշնակիցներ եք ձեռք բերել, այնպես որ, երբ ասում էի՝ ձեր դաշնակիցները, ում ասես կարող էի ակնարկել»։ Ռուբեն Ռուբինյանը նկատի ուներ իր ելույթը, որտեղ, քննադատելով ընդդիմության ներկայացրած Աժ հայտարարության նախագիծը, ասել էր, թե ընդդիմությունն առաջարկում է լեգիտիմացնել ուժի իրավունքը, սահմանազատման համար հիմք ընդունել 1993 թվականին եղած սահմանները. «Երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցներն իրենց պարտավորությունները չեն կատարելու և լինելու այն, ինչ եղել է բազմիցս»,- ասել էր Ռուբինյանը։ |
«Լուկաշենկոն կարգել է Ալիևին որպես տարածաշրջանի «смотрящий»»․ Տաթևիկ Հայրապետյան
3611:30Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են
4011:24Սլովակիայի վարչապետի վրա կրակողին հետապնդում էր սոցիալիստական Չեխոսլովակիայի պետանվտանգությունը․ #Aktuality
8410:54«Իրական փոփոխությունները պահանջում են ժամանակ, համբերություն և մասնակցություն»․ Դավիթ Անանյան
5210:48«Ժողովրդավարություն՝ «փաշինյանական ոճով»»․ ղրիմցի սենատոր
10310:24«Մենք ինչ-որ մեկին միանալու բնավորություն չունենք»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
6310:18