«Տղա երեխան մեկ օրում այնքան մերկ աղջիկ է տեսնում, որքան ամենահարուստ երկրի սուլթանն ամբողջ կյանքում չի տեսել»․ Գ․ Նազարյան
ԱԺ-ում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր մտահոգությունները հայտնեց՝ սոցցանցերի բովանդակության վրա վերահսկողություն սահմանալու վերաբերյալ․ «Հեռուստաալիքներից բացի պետք է վերահսկվեն նաև ֆեյսբուքյան, յութուբյան ու տիկտոկյան էջերը։ Երիտասարդներն ու փոքր տարիքի երեխաները հիմնականում դրանք են դիտում։ 9 տարեկան տղա երեխան մեկ օրում այնքան մերկ աղջիկ է տեսնում, որքան ամենահարուստ երկրի սուլթանն ամբողջ կյանքի ընթացքում չի տեսել»,- ասաց պատգամավորը՝ հարց ուղղելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում սոցհարթակների բովանդակության վերահսկողության ուղղությամբ։ Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ անգամ ամենաժողովրդավար երկրները արգելափակում են մարդկանց գիտակցության վրա բացասաբար ազդող սոցհարթակները։ «Պետք է մտածենք վտանգավոր բովանդակությամբ հարթակները սահմանափակելու մասին, որը թանկ հաճույք է։ Աշխարհն անցնում է բովանդակային սահմանափակումների, մենք ուշանում ենք»,- պատասխանեց Հակոբյանը։ |
Իրանը Թուրքիայից գիշերային տեսանելիության ուղղաթիռ է խնդրել
6123:18«Կարևոր դետալ աչքաթող է արվել». Կարեն Հովհաննիսյան
4623:06Արցախցի լրագրողը պատասխանել է Տավուշի մարզային վարչության պետին
3622:54«Կապ է հաստատվել Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորների հետ». Իրանի փոխնախագահ
5722:30Իրաքը փրկարարական խմբեր է ուղարկում՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար
7422:24«Երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»․ Իրանի գերագույն առաջնորդ
4522:18