Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Կարևոր դետալ աչքաթող է արվել». Կարեն Հովհաննիսյան

169
Կիրակի, 19 մայիսի, 2024 թ., 23:06
«Կարևոր դետալ աչքաթող է արվել». Կարեն Հովհաննիսյան

Իրանի նախագահի ուղղաթիռի անհետացման ֆոնին շատ կարևոր դետալ, կարծես թե, աչքաթող է արվել Բաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից։
Երբ ներկայացվում էր Արաքս գետի վրա «Քիզ- Քալասի» հիդրոէլեկտրոկայանի տեղակայման վայրը քարտեզի վրա, Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները ներկված էին երկու երկրների դրոշներով։ Կարող էր սովորականի նման, պարզապես գրված լիներ «Հայաստան» և «Ադրբեջան», բայց չէ, Հայաստանի տարածքը հստակ նշված էր Հայաստանի գույներով, Ադրբեջանինը՝ իրենց դրոշի, նաև՝ օկուպացված տարածքները։
Իրանն այս ժեստով այս շրջանում բացահայտ դիրքորոշում է հայտնել Ադրբեջանի քողարկված նկրտումների վերաբերյալ, ինչպես նաև կանխել է հնարավոր խոսակցությունը այսպես ասած, զանգեզուրյան միջանցքի մասով՝ Բաքվի բռնապետի կողմից»