Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Երևանը Բաքվի հետ բանակցում է ոչ թե որպեսզի «բան» ստանա, այլ՝ որ չկորցնի»․ Աթանեսյան

140
Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ., 01:36
«Երևանը Բաքվի հետ բանակցում է ոչ թե որպեսզի «բան» ստանա, այլ՝ որ չկորցնի»․ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս որ աջից, ձախից, վերևից, ներքևից հարց են տալիս, թե մեզ ի՞նչ է տալու Բաքվի հետ շրջանակային համաձայնագիրը, մոռացե՞լ են, որ 20 տարի էլ ասում էին՝ իսկ ինչի՞ դիմաց պիտի վերադարձնենք ԼՂ շուրջ տարածքները: 27. 09. 2020-ը հարցի պատասխանը տվեց: Դժվա՞ր է հասկանալ, որ Երևանը Բաքվի հետ բանակցում է ոչ թե որպեսզի «բան» ստանա, այլ՝ որ չկորցնի: Շրջանակային համաձայնագիրն իրոք մեզ «բան» չի տալու, բայց կարող է չկորցնելու նվազագույն երաշխիք լինել: Լրջացեք, հա՞»։

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան