«Սա նշանակում է միջանցքի տրամադրում` ականջահաճո փաթեթավորմամբ». Վարդան Բալյան
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մի քանի օր է հայկական տեղեկատվական տիրույթում ակտիվորեն քննարկվում է այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի, ըստ էության, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի որոշակի հատվածում պետական սահմանի պահպանությունը կոնցեսիոն պայմանագրով մասնավոր ընկերության հանձնելու հարցը: Հայաստանի Հանրապետության Պետական սահմանի մասին օրենքով և, մասնավորապես, 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ցամաքում, սահմանային ջրերում պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ, իսկ օդային տարածքում՝ հակաօդային պաշտպանության զորքերը: Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 5-րդ հոդվածն իր հերթին սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածքը: Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի ղեկավարումը, կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը: Աղբյուրը` Վարդան Բալյան |
«Ժողովրդավարության գործիքները Հայաստանում փչացել են»․ Թագուհի Թովմասյան
5417:12«Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացում ակնկալում ենք գործնական առաջընթաց»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4616:30«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը». Կոբախիձե (տեսանյութ)
5016:12«Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ «Մեդիահաբ»-ի»․ Սոս Հակոբյան
5515:48Սեյրան Օհանյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
6415:36«Իշխանությունն ավելի շատ վախենում է ԵԱՏՄ-ից դուրս գալուց»․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
7015:00