Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

«Ժողովրդավարության գործիքները Հայաստանում փչացել են»․ Թագուհի Թովմասյան

123
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ., 17:12
«Ժողովրդավարության գործիքները Հայաստանում փչացել են»․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2007 թվականի սեպտեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից այդ օրը հաստատվեց որպես Ժողովրդավարության միջազգային օր՝ ամբողջ աշխարհում ժողովրդավարության սկզբունքները խթանելու և պահպանելու նպատակով:
Ժողովրդավարության գործիքները Հայաստանում, սակայն, փչացել են՝ չեն գործում ըստ պատշաճի․
* կեղծվող ընտրություններ
* ժողովրդի տված քվեի արհամարհանք
* ազատ խոսքի սահմանափակումներ
* քաղբանտարկյալներ
* քաղաքական պատվերով գործող դատարաններ
* ընդդիմության լծակներից զրկված խորհրդարան
* խոսքի ազատության սահմանափակում՝ ընդհուպ կալանքներով
* հասարակության բևեռացում և բաժանում գույների
* հասարակական կարծիքի շահարկում
* կոռուպցիայի խորացում»։