Անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել ծառայակցին
Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։ Նախաքննությունը շարունակվում է։ |
«Գործարարներ՝ մեծ ու փոքր փորերով ու գլուխներով, դուք հարստացել եք նաև Արցախով»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
3223:24«Ուղիղ եթերի ներքո բարձրանալ դեպի նոր ուղիղ եթեր՝ անհավանական». Ալեն Սիմոնյան
4222:54«Ինչը կարելի էր Փաշինյանին, չի կարելի մյուսների՞ն». լրագրողները՝ Արամ Հովհաննիսյանին
4722:42«Նոր իմացա, որ Սրբազանը գալիս է «Հանրային»». Պետրոս Ղազարյան
5022:24«Մեր դիմաց հայրենահանձնման դիվական նոր պլանավորումներ են». Բագրատ Սրբազան
6822:12«Բագրատ Սրբազանի պատասխանը՝ Հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ)
6522:00