Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունը
![]() Կիրովի մարզում վեցամյա տղայի և նրա կրտսեր քրոջ խաղը կրակմարիչով քիչ է մնացել ավարտվի ողբերգությամբ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ Միջադեպը տեղի է ունեցել Շաբալինսկի շրջանի Նովոտրոիցկոե գյուղում։ Երեխաների տատիկը տանը քնացնելիս է եղել կրտսեր թոռնիկին։ Այդ ժամանակ ավագներ երեխաներն իրենց հոր կրակայրիչը վերցրել են ու խաղացել խոտի դեզի մոտ։ Դեզի կողքին եղել է դյուրավառ հեղուկի տարա։ «Խաղով տարված՝ երեխաները պատահաբար թափել են տարան։ Վառելիքը դուրս է թափվել ու բռնկվել, կրակն ակնթարթորեն տարածվել է»,- ասել է վարչության ներկայացուցիչը։ Երեխաներին հաջողվել է փախչել տնից անվտանգ հեռավորության վրա։ Տատիկն ու նրա կրտսեր թոռը նույնպես հասցրել են լքել տունը։ «Արդյունքում ամբողջությամբ այրվել են տունն ու տնտեսական շինությունները։ Հրշեջ-փրկարարները թույլ չեն տվել, որ կրակը տարածվի հարակից շենքերի վրա»,- պարզաբանել են ԱԻՆ-ից։ Թե որտեղ են այժմ բնակվելու հրդեհից տուժածները, կորոշի տեղական վարչակազմը: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
