Լիբանանում այսօր էլ պայթում են նոթբուքերը, բջջային հեռախոսներն ու մեքենաների ռադիոընդունիչները
![]() Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա շրջանում հաղորդակցման սարքերի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է լիբանանյան NAA գործակալությունը։ «Սախմար գյուղում սարքերի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 18-ին փեյջերների պայթեցման նման պայթյունների ձայներ են լսվել Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններում։ Լիբանանյան լրատվամիջոցները նաև հայտնել են, որ այս անգամ պայթեցվում են ոչ թե փեյջերները, այլ նոութբուքերը, բջջային հեռախոսներն ու մեքենաների ռադիոընդունիչները։ Պայթյուններ են տեղի ունենում նաև բնակելի շենքերում և բջջային հեռախոսների խանութներում։ Սեպտեմբերի 17-ի երեկոյան պայթել են «Հեզբոլլահ»-ի հազարավոր անդամների անձնական փեյջերները։ Արդյունքում տուժել է առնվազն 4 հազար մարդ, 12-ին չի հաջողվել փրկել, այդ թվում՝ 8-ամյա երեխայի ու «Հեզբոլլահ»-ի առաջնորդներից մեկի որդուն։ Լիբանանի տեղեկատվության նախարարությունը տեղի ունեցածն անվանել է «իսրայելական ագրեսիա»։ «Հեզբոլլահ»-ը նաև հայտնել է, որ մանրամասն հետաքննություն է սկսել դեպքի հանգամանքների վերաբերյալ: ![]() |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12

