Արամ Ա Հայրապետը հովվապետական այցելության կմենի ԱՄՆ հայկական համայնքներ
![]() Արամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելության կմենի ԱՄՆ։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հովուապետական այցելութեամբ կը մեկնի Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան Հայոց Թեմ։ Այս այցելութիւնը կը ներառէ Պոսթընի, Շիքակոյի, Տիթրոյթի, Փրովինսի եւ այլ շրջաններու հայկական համայնքները։ Յիշեցնենք, որ անցեալ տարի (2023) Հայրապետը այցելած էր նոյն թեմին այլ շրջանները։ Ամերիկայի Միացեալ Նահանգներ այցելութենէն առաջ, Նորին Սրբութիւնը կը մեկնի Զուիցերիա՝ կարճ շրջանի մը համար։ Հովուապետական այցելութեան ընթացքին Վեհափառ Հայրապետին կ՚ընկերանան Կաթողիկոսարանի Տեղեկատուական Բաժանմունքի տնօրէն Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնեայ-իսլամ բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան։ Նորին Սուրբ Օծութեան հովուապետական այցելութիւնը պիտի տեւէ շուրջ մէկ ամիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
