Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

«Հատված Երևանի նոր Գլխավոր հատակագծից». Քրիստինա Վարդանյան

117
Երեկ, 18:12
«Հատված Երևանի նոր Գլխավոր հատակագծից». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Հատված Երևանի նոր Գլխավոր հատակագծից:
Ելնելով գլոբալ կլիմայական փոփոխություններից՝ անհրաժեշտ է առկա տեսակների վերանայում և առաջիկայում այնպիսի բույսերի օգտագործում կանաչապատման մեջ, որոնք առավել քիչ ջրային ռեսուրսներ կպահանջեն և հարմարված կլինեն չորային պայմաններին։
Մնաց անհասկանալի է, ինչու չորադիմացկուն թեղին, որ նաև արտակարգ փոշի նստեցնող հատկանիշով է օժտված, կայուն հացենին փոխարինվեց խոնավասեր և անհամեմատ ավելի ցածր կայունություն ունեցող ձիակասկով, կատալպայով, ալբիցիայով, սակուրայով․․․ Կողմնորոշվեք, էս ինչ եք անում քաղաքի փողոցների կանաչապատման հետ․․․ Ձեր գրածը ու 2023-2024թթ. արածը տրամագծորեն տարբերվում են»։