Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

«Իշխանությունն ավելի շատ վախենում է ԵԱՏՄ-ից դուրս գալուց»․ Արամ Սարգսյան

122
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ., 15:00
«Իշխանությունն ավելի շատ վախենում է ԵԱՏՄ-ից դուրս գալուց»․ Արամ Սարգսյան

Մեկնարկել է «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնած ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաքը։
60 օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 14-ը, նախաձեռնող խումբը պետք է հավաքի 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտնի ԱԺ օրակարգ։

«Մարդկանց համար մաքսիմալ հասանելիություն ենք ապահովելու՝ իրենց ստորագրությունը դնելու համար»,-ասաց նախաձեռնության անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ փորձելու են էլեկտրոնային ստորագրության տարբերակը ևս հասանելի դարձնել։ «Կասկած չունեմ, որ 50 հազար ստորագրություն կհավաքվի։ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության կողմնակիցներն ավելի շատ են, քան 50 հազարը»,- ասաց Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՔՊ-ականներն այդքան էլ հակված չեն ԵՄ անդամակցությանը։ «Իշխանությունն ավելի շատ վախենում է ԵԱՏՄ-ից դուրս գալուց և դրա համար նենգափոխում է եղած առաջարկությունները։ ՔՊ-ն միշտ ասել է, որ կողմ են եվրոինտեգրմանը, բայց մենք եվրոինտեգրման մասին չենք խոսում, մենք Եվրոմիության անդամակցության մասին ենք խոսում։ Գիտեն, եթե ԱԺ-ում հաստատեն, որ իրենց ապագան տեսնում են Եվրոմիությունում՝ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գան, դրանից են վախենում»,- ասաց Սարգսյանը։

«Իշխանությունն ավելի շատ վախենում է ԵԱՏՄ-ից դուրս գալուց»․ Արամ Սարգսյան