Իսրայելը հրաժարվել է ընդունել Բորելին
![]() ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ծրագրում է պաշտոնական այց կատարել Իսրայել սեպտեմբերի 14-15-ը՝ պաշտոնավարման ավարտից մոտ մեկ ամիս առաջ։ Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։ Սակայն Երուսաղեմը խորհրդակցություններից և հանդիպումներից հետո հրաժարվել է՝ ասելով, որ Բորելը չի կարողանա այցելել Իսրայել այդ օրերին։ Բորելը նախկինում կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել իսրայելցի վերաբնակիչների նկատմամբ, ովքեր կասկածվում են պաղեստինցիների նկատմամբ բռնության համար, ինչպես նաև անձնական պատժամիջոցներ սահմանել նախարարներ Իտամար Բեն-Գվիրի և Բեզալել Սմոտրիչի դեմ: Իսրայելը նշել է, որ Բորելը հայտարարել է այցի ամսաթիվը՝ առանց այն համաձայնեցնելու Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչների հետ և առանց թույլտվություն խնդրելու։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարին խնդրել են ծրագրել այցը Իսրայելում աշնանային արձակուրդների ավարտից հետո։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
