Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

«Շատ վտանգավոր վայրերում են դա անում». Աշոտ Սարգսյան

135
Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ., 03:06
«Շատ վտանգավոր վայրերում են դա անում». Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու նախկին անդամ Աշոտ Սարգսյանի գրառումը․ «Վերջերս հաճախ տարբեր խաչմերուկներում հանդիպում ենք ինչ-որ բաներ վաճառող կամ փող հավաքող մարդկանց, նրանց մեջ կան նաև հաշմանդամություն ունեցողներ: Շատ վտանգավոր վայրերում են դա անում՝ երթևեկելի մասում, հենց խաչմերուկում, հատկապես, երբ լուսացույցը կանաչ է: Կարծում եմ՝ պարեկային ծառայության աշխատակիցները կարող են մոտենալ այդ քաղաքացիներին և խնդրել տեղափոխվել այլ վայր՝ հաշվի առնելով կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը»։

Աղբյուրը`   Աշոտ Սարգսյան