Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

«Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջն ունի մեր օգնության կարիքը». Նաիրի Հոխիկյան

148
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 22:06
«Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջն ունի մեր օգնության կարիքը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջն արդեն գործում է՝ բազմաթիվ ուսանողների ընդգրկելով։ Մի շարք մասնագիտությունների գծով ընդունելությունը հաջողությամբ կատարված է, և ուսանողները դասերի են, սակայն համալսարանն ունի մեր օգնության կարիքը՝ ավելի լավ արդյունքներ գրանցելու համար։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջի առաջին կուրսի «Տվյալների բազաների մշակման և կառավարման տեղեկատվական համակարգե» մասնագիտության կրթական ծրագրի իրականացման և վերջնարդյունքի ապահովման համար անհրաժեշտ է 15 հատ համակարգիչ:
Դրանցով ուսանողները կկարողանան գործնական աշխատանքները կատարել և ստանալ կոնկրետ արդյունքներ։
Եթե կան անհատներ կամ կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցել նոր կամ թեկուզ օգտագործված, բայց սարքին համակարգիչներ տրամադրելու առումով, մեծ լավություն արած կլինեն բուհի ոտքի կանգնելու և Շուշիում կիսատ թողածը շարունակելու համար։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն լուրջ անհանգստություն է առաջացրել թշնամի երկրում, ինչը ապացուցում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան