Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

«Ո՞վ է հաջորդը»․ Քրիստինա Վարդանյան

133
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 16:30
«Ո՞վ է հաջորդը»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի գրառումը․ «Ո՞վ է հաջորդը… Այս «հմուտ» քայլերը չեն զարմացնում… Հեղինակությունը լրիվ այլ քայլերի մեջ է… Փոշու և աղբի մեջ կորած քաղաք, ահռելի, չվերահսկվող, բնակչության կյանքի գնով իրականացվող կետային կառուցապատում, աննախադեպ ծառահատումներին հաջորդող «գեղազարդ» ոչ ֆունկցիոնալ, ծառերով քաղաքի փողոցներ, տապալված տրանսպորտային ոլորտ, անորակ ասֆալտապատում, անվերջ այրվող աղբավայր, անհաջող փոսալցումներ, հաշմանդամ դարձած Մերգելյանի պուրակ, Մաշտոցի գետնանցում և այլն… Բայց հաջողված բալետ, փայլերի մեջ պսպղուն Նոր տարի և «Թամանյանի երազած», վարդագույն ծաղկող սակուրա…»։