Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

Մահվան ելքով վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին

153
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 19:30
Մահվան ելքով վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Սեպտեմբերի 7-ին, ժամը 12։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհերի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Հերհեր գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Վ․ Վ․, ծնված 1961 թ. և Գ․ Գ․, ծնված 1991 թ.)․ վարորդ Վ․ Վ․-ն մահացել է, իսկ մյուս վարորդ Գ․ Գ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։ Երթևեկությունը երկկողմանի փակ է: