Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

Սպասվում են տեղումներ

123
Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 08:24
Սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝

Հուլիսի 26-ին երեկոյան ժամերին, 29-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 26-ին, 29-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Օդի ջերմաստիճանը 28-29-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 39.2°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 14.7°C (1988թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.8°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։