Արագածոտնում տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել
Այսօր՝ ապրիլի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպի գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտերից մեկում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները մոտ 1 ժամ 5-7 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել դաշտերում և ի վերջո գտել են դեպքի վայրը: Հայտնաբերել են մահացածին, ում կողքին եղել է հրազեն, մարմնի կողքին՝ զամբյուղի մեջ, հայտնաբերել են սպանված շանը: Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանում բնակվող 55-ամյա Ալեն Ծ-ն է: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը (լուսանկար)
130Երեկ, 22:24Ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել
100Երեկ, 22:06ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է նետվել «Սևան» ՔԿՀ
96Երեկ, 16:54Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխել են Թավրիզ (տեսանյութ)
225Երեկ, 10:30Հայտնի են ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները
240Երեկ, 09:54Առաջին կադրերը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից (լուսանկար, տեսանյութ)
95Երեկ, 08:54