«Ծնողին կանգնեցնում են փակուղու առաջ՝ կա´մ ուսման տալ երեխային, կա´մ կերակրել». երաժշտական դպրոցներում վարձավճարի թանկացում է սպասվում
![]() Ըստ MAMUL.am-ին հասած հավաստի տեղեկությունների, մայրաքաղաքի երաժշտական դպրոցներում 2018-ի հունվարից բարձրանալու են ուսման վարձավճարները: Այն աշակերտները, որոնց վարձն ամսական 7-8 հազար դրամ է, այսուհետ կդառնա 12, 15, նույնիսկ 17 հազար դրամ՝ կախված երաժշտական գործիքից: Հավելենք, որ շատ դպրոցներում ուսման վարձը վճարվում է ոչ թե ամսեամիս, այլ կիսամյակը մեկ. այսինքն՝ եթե ուսումնական տարին բաղկացած է երկու կիսամյակից, ապա աշակերտները, կամ նրանց ծնողներն, ստիպված են միանգամից վճարել 5 ամսվա վարձը, որը բավականին մեծ գումար է կազմում: Այսպես, եթե 7 հազար դրամի դեպքում մեկ կիսամյակի համար ծնողը վճարում էր, ենթադրենք, 35 հազար դրամ, ապա 17 հազարի դեպքում՝ 85 հազար: Մեր թղթակցին դիմած շատ ծնողներ իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքապետարանի այս որոշումից և գտնում են, որ արդարացի չէ. սոցիալական այս սուղ իրավիճակում, երբ համատարած գործազրկություն է, կրճատումներ և թանկացումներ, հիմա էլ ուսման վարձի թանկացման համար մտահոգվեն: «Գոնե թանկացնելուց առաջ նաև աշխատավարձ բարձրացնեն, հետո նոր մտածեն ուսման վարձը բարձրացնելու մասին: Եթե այդքան գումար դպրոցին տանք, նշանակում է՝ պետք է հաց չառնենք: Այսինքն՝ ծնողին կանգնեցնում են փակուղու առջև՝ կա´մ երեխային ուսման տա, կա´մ կերակրի...»,- պատմում էր մեր զրուցակիցներից մեկը: Որոշ ծնողներ էլ նշեցին, որ ստիպված են իրենց երեխաներին հանել դպրոցից, որովհետև այդքան վարձավճար տալու հնարավորություն չունեն: «Շատ եմ ցավում, բայց ստիպված եմ: Երեխաս 5 տարի սովորել է դաշնամուրի բաժնում, մնացել է 2 տարի, որպեսզի ավարտի, բայց վարձի այսպիսի կտրուկ թանկացման պատճառով, ստիպված ենք կիսատ թողնել ուսումը»: Ծնողների հավաստմամբ, թեև, ի տարբերություն հանրակրթական դպրոցների, երաժշտական դպրոցներում դրամահավաքության արտավոր երևույթը բացակայում է, սակայն տարեցտարի ուսման վարձավճարների բարձրացումը տանում է այս ուղղությամբ հետաքրքրության նվազման: «Առանց այն էլ սեպտեմբերին արդեն թանկացրել էին վարձը, հիմա էլ հունվարի 1-ից եռակի անգամ թանկ պիտի վճարենք: Փոխանակ մտածեն ժողովրդի սոցիալական բեռը թեթևացնելու մասին, դեռ մի բան էլ ավելի են ծանրացնում»,- վրդովված գանգատվում էին նրանք: Ծնողների խոսքով՝ աշակերտի հանդեպ պետության այսպիսի «անխիղճ» մոտեցումը շատ անգամ ճակատագրական է դառնում հենց այն երեխաների համար, ովքեր ունեն սովորելու նկատմամբ սեր, ձգտում, ովքեր տաղանդավոր են և առաջ գնալու մեծ հակում ունեն: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
