«Առաջադրանք ենք ստացել, ֆինանսավորում էլ». Վ. Կոստանյանը սարկազմով պատասխանեց ԵՊՀ ռեկտորին
![]() «Այն մարդիկ, ովքեր բանակցում էին մեզ հետ, ի զորու չեղան փոխելու կետերն ու գնալու զիջումների»,- հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Լևոնը: «Կոչ ենք անում մյուս ուսանողներին ինքնաբուխ պայքարի դուրս գալ, որպեսզի նոր թափով շարունակենք մեր գործը»: Հիշեցնենք՝ Դավիթ Պետրոսյանն առավոտյան հայտարարել էր, որ ավարտված են համարում իշխանությունների հետ քննարկումները և պայքարը շարունակում են այն կետից, որտեղից դադար էր առել: «Ազատության» դիտարկմաը՝ ԵՊՀ ռեկտորն ասել է, որ տղաները նոր են վերադարձել Լեհաստանից, «Սորոս» հիմնադրամի հանդիպում քննարկումից, երևի առաջադրանք են ստացել, ասաց. «Նույնի կրկնությունն է: Հիշո՞ւմ եք՝ սկզբում ասում էին՝ մութ ուժերն են հովանավորում դասադուլավորներին: Ուզում են խեղաթյուրել մեր մտքերն ու գաղափարները»: «Գործ ա, անում ենք: Այո, առաջադրանք ենք ստացել, ֆինանսավորում էլ»,- շարունակեց շարժման անդամ Վահան Կոստանյանը՝ սարկազմով պատասխանելով ռեկտորի հայտարարությանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
