Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«Ի՞նչ է արվում, որ խաղաղ պայմաններում զինվորներ չմահանան»․ լրագրողները՝ պաշտոնյաներին

99
Այսօր, 13:48
«Ի՞նչ է արվում, որ խաղաղ պայմաններում զինվորներ չմահանան»․ լրագրողները՝ պաշտոնյաներին

«Բանակում մահերի հետ կապված ի՞նչ կասեք», «ինչո՞ւ հնարավոր չի լինում այդ ողբերգությունը կանխել», «ի՞նչ է արվում, որ խաղաղ պայմաններում զինվորներ չմահանան»,- Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխնախարար Արման Սարգսյանն ու ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը խուսափեցին հստակ պատասխաններ տալ լրագրողների հարցերին։ «Որևէ մեկը չի ժխտում, որ նման դեպքեր կան, բայց կարևորն այն է, որ մեր պետությունը բոլոր մակարդակներում փորձում է շահագրգիռ կառույցների ներգրավմամբ ամեն ինչ անել, որպեսզի մինիմումի հասցնենք նման դեպքերը»,- ասաց փոխնախարարը։ ԳՇ պետն էլ նշեց. «Կատարում ենք համապատասխան աշխատանքներ...»։

«Ի՞նչ է արվում, որ խաղաղ պայմաններում զինվորներ չմահանան»․ լրագրողները՝ ՊՆ պաշտոնյաներին