Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«ՀՀ-ում մոր կաթի հետ մեծացող երեխան Խոր Վիրապը պատկերացնում է Արարատի պատկերով». Գեղամ Մանուկյան

93
Այսօր, 11:06
«ՀՀ-ում մոր կաթի հետ մեծացող երեխան Խոր Վիրապը պատկերացնում է Արարատի պատկերով». Գեղամ Մանուկյան

Բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Բիոմետրիկ անձնագրերն ի սկզբանե կեղծված են, կեղծել եք: ՀՀ-ում մոր կաթի հետ մեծացող երեխան Խոր Վիրապը պատկերացնում է Արարատի պատկերով. սերունդներ են դաստիարակվել, սերունդներն իրենց աչքով են տեսել, իսկ դուք կեղծել եք էդ անձնագիրը»:

Նախարարն ասաց. «Ինձ համար ցավալի է, որ մենք Խոր Վիրապը գնահատում ենք ոչ թե որպես հոգևոր կենտրոն, այլ միայն ուզում ենք այն տեսնել Արարատի պատկերով: Խոր Վիրապն անձնագրում նկարագրված է որպես ՀՀ Արարատի մարզի կարևոր հոգևոր կենտրոն»:

«ՀՀ-ում մոր կաթի հետ մեծացող երեխան Խոր Վիրապը պատկերացնում է Արարատի պատկերով». Գեղամ Մանուկյան