«Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր»․ Ալեքսանդր Վենեդիկտով
374
Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ., 14:00
![]() Եվրոպան մտադիր է մինչև վերջ շահագործել Ուկրաինային և Մոլդովային, իսկ Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը։ «Այսօր Եվրոպան համառորեն շարունակում է ընդլայնման մասին երազանքներ փայփայել, մտադիր է մինչև վերջ շահագործել Ուկրաինային և Մոլդովային, Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում նաև մի շարք այլ պետությունների նկատմամբ։ ՆԱՏՕ-ն իր կազմում ընդգրկել է Ֆինլանդիային և Շվեդիային՝ հերթական անգամ ընդլայնվելով դեպի արևելք՝ հակառակ դա չանելու մասին տված խոստումներին»,- ասել է նա՝ «Մեծ Եվրասիայի տարածքում ազգային անվտանգության հայեցակարգերն ու դոկտրինները. առանձնահատկություններն ու հեռանկարները» խորագրով թեմատիկ նիստի ընթացքում: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
