Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Քնեսեթի ընտրությունների արդյունքները
![]() Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 27-ին կայացած Քնեսեթի (միապալատ խորհրդարանի) ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնել է N12 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ընտրությունների արդյունքների հաստատմանը կողմ է քվեարկել ԿԸՀ ղեկավարության երեք անդամ, երկուսը ձեռնպահ են մնացել։ «Կուսակցություններից ստացված բոլոր դիմումները դիտարկվել են, խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների ազնվության վրա, չեն հայտնաբերվել»,- հեռուստաալիքը մեջբերում է հանձնաժողովի հայտարարությունը: Այսօր ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները պաշտոնապես կներկայացնի Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից ոչ մեկը վճռորոշ առավելություն չի ստացել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո առաջին տեղը զբաղեցրել է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած աջակողմյան «Լիկուդ» կուսակցությունը՝ 120 տեղանոց Քնեսեթում ստանալով 27 մանդատ։ Երկրորդ տեղում է հայտնվել առաջատար ընդդիմադիր «Յաշար» կուսակցությունը՝ Գադի Այզենկոտի գլխավորությամբ, որը ստացել է 21 մանդատ։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
