Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները

180
Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ., 12:18
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները

«Նյուզ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկվա ողբերգական վթարի հետևանքով զոհված ամուսինների և նրանց որդու մասին։ Վթարի հետևանքով մահացածը փոխգնդապետ Վահրամ Ասատրյանն է՝ 50 տարեկան, նրա կինը՝ Անժելան ու որդին՝ 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը։
Տղայի 18-ամյակն օրեր առաջ էր լրացել։ Ընտանիքը նաև 2 դուստր ունի։

Հիշեցնենք, որ ընտանիքը Արագածոտնի Հնաբերդ համայնքից էր, նրանք երկար ժամանակ Երևանում էին ապրում, իսկ երեկ գնացել էին Հնաբերդ։