Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին խորհրդարանական խառը մարտերի գլխավոր մեղավորը, շատերի արձանագրմամբ՝ ԱԺ նախագահն էր, որը քայլեր չձեռնարկեց՝ իրավիճակը կարգավորելու համար, եւ չթաքցրեց, որ դա անում է գիտակցված։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահին է վերապահված բնականոն գործունեության ապահովումը, մինչդեռ նա հրապարակավ հրաժարվեց կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները։ «Հարգելի գործընկերներ, ես հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, նիստն էսպես շարունակվելու է։ Դուք կողմնորոշվեք՝ լինելո՞ւ է ծեծկռտուք, թե՞ չի լինելու»,- ասել էր նա, երբ կռիվը նոր-նոր էր մեկնարկում: Մինչդեռ անգամ ընդդիմադիր պատգամավորին խոսքի իրավունքից զրկելու դեպքում սովորաբար անվտանգության աշխատողներ է հրավիրում դահլիճ։ Կռվի օրը նա ակնհայտ անգործություն ցուցաբերեց՝ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելով։ Թվում էր, թե ընդդիմադիրները միջադեպից հետո Ռուբեն Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացնեին՝ իր պարտականությունները գիտակցված չկատարելու համար, սակայն «Ուժեղ Հայաստանում» երեկ հարցն անգամ չէին քննարկել։ Բանն այն է, որ ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու իրավասություն ունի խմբակցությունը եւ նախագիծ էլ կարող է ներկայացնել խմբակցությունը, ոչ թե անհատ պատգամավորները։ Նշենք, որ ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու օրինագիծը քննարկվում է այնպես, ինչպես շարքային նախագծերը՝ նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո 14 օրում գլխադասային հանձնաժողովում է քննարկվում: Եթե անգամ ՔՊ-ական մեծամասնությունը մերժի այն, խմբակցությունը նախագիծը կարող է մտցնել լիագումար նիստի օրակարգ: Սակայն օրակարգում ընդգրկվելու համար պետք է մեծամասնությունը կողմ քվեարկի, ուստի հարցը գուցե չհասնի օրակարգ, սակայն այդ քայլով արդեն գնահատական կտրվի օրենսդիր մարմնի ղեկավարի պահվածքին, աղմուկ կբարձրանա, եւ գուցե սթափեցնի Ռուբինյանին։ Իսկ եթե ընդդիմությունն առաջնորդվում է այն կանխավարկածով, որ բավարար ձայներ չունի՝ նախագիծն օրակարգ մտցնելու համար, եւ չարժե ժամանակ վատնել, ուրեմն չարժեր նաեւ մանդատները վերցնելը, քանի որ իրենք խորհրդարանական մեծամասնություն չունեն եւ ոչինչ միայնակ չեն կարող անցկացնել»։ |

«ՔՊ-ականները նույնիսկ կյանքի և շախմատի օրենքներն են փոխել»․ Կարեն Հեքիմյան
8203:06
«Սրանք լոկ բառեր չեն, այլ տարածքային նկրտումներ ՀՀ-ի նկատմամբ»․ Թաթուլ Հակոբյան
11602:06
«Հանրությունը ստանում է ամենավտանգավոր ուղերձը, այն է՝ արտոնյալների համար բռնությունը լեգիտիմ է»․ Զառա Հովհաննիսյան
10501:06
«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10000:48
«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
11400:42
Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը
13000:31
