«Հայտնի մտավորականների կոչը՝ հաջակցություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների». Մայր Հայաստան
78
Այսօր, 19:48
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարկել է հայտնի մտավորականների կոչը՝ հաջակցություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների․ «Մենք՝ ներքոստորագրյալ մտավորականներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ: 2026 թ.-ի ԱԺ ընտրություններից առաջ՝ նախընտրական շրջանում, Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, որից հետո այն իրականացվեց և կայացվեց կալանավորման որոշում: Հայաստանի հանրապետությունը չի կարող ժողովրդավարական պետություն լինել, եթե իշխանության քաղաքական հակառակորդին զրկում են ազատությունից, հանրային դաշտում ներկայացնում որպես Հայրենիքի դավաճան: Հայտարարված անհիմն մեղադրանքը հետագայում հերքվում է՝ փոխարինվելով այլ՝ պետական գաղտնիք հրապարակելու, մեր կարծիքով, շինծու մեղադրանքով, որի քննությունն ընթանում է փակ նիստերով: Սա աննախադեպ է նույնիսկ հայաստանյան արդարադատության համար: Անդրանիկ Թևանյանը հանրությանը հայտնի է որպես հայրենասեր, պետականամետ գործիչ, ուստի շրջանառվող «մեղադրանքը» հարուցում է շատերի, այդ թվում նաև՝ մեր վրդովմունքն ու տարակուսանքը, ինչն էլ դատական գործին հետևելու արդարացի պահանջ է առաջացնում: Քաղաքական պայքարը պետք է ավարտվի ընտրատեղամասում, ոչ թե բանտախցում: Իշխանությունների նման գործելաոճը հասարակության մոտ առաջացնում է անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ, ինչն ավելի է խտացնում մեր պետականության հանդեպ անտարբերության և հիասթափության մթնոլորտը: Հանրությունն այսօր գտնվում է սթրեսային վիճակում: Ժողովրդին միտումնավոր բաժանում են թշնամի հատվածների, ատելության խոսքը դարձել է սովորական երևույթ, իսկ անվերջ ընթացող քաղաքական դատավարությունները՝ մեր առօրյայի ուղեկիցը: Մենք պահանջում ենք ապահովել Անդրանիկ Թևանյանի պաշտպանության բոլոր իրավունքները, դատարանի իրական անկախությունը: Մենք պահանջում ենք հրապարակային արդարադատություն և ոչ թե կոծկվող գործընթաց, ինչը հիմք է տալիս մտածելու, որ տեղի ունեցողը քաղաքական հաշվեհարդար է: Մենք ընտրում ենք իրավական պետությունը, նույնը պահանջում ենք իշխող ուժից: Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին: Հրանտ Թոխատյան- դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արամ Գևորգյան (Արամո)- երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյան- երգչուհի, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Հարությունյան-դերասան Աննա Մայիլյան- երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյան- երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյան- երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Սահակյան-ռեժիսոր Աշոտ Ավագյան- նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Մարտին Վարդազարյան- կոմպոզիտոր, ՀՀ ժող. արտիստ Արսինե Նավասարդյան- ռեժիսոր, դերասանուհի Մուրադ Մշեցի- երգիչ, երգահան Թաթուլ Մանասերյան- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Դադասյան- բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Ռազմար Սասունցի- աշուղ, մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Ջավախյան- գրող, «Մովսես Խորենացի» մեդալակիր Հուսիկ Արա- բանաստեղծ Արփեն Մովսիսյան- մշակույթի վաստակավոր գործիչ Սպարտակ Ղարաբաղյան- գրող, հրապարախոս Մանուկ Հարությունյան- երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր Վահան Կարապետյան- օպերատոր, մշակույթի գործիչ Սիրվարդ Համբարյան- մանկավարժ, կրթության փորձագետ Սամվել Գալստյան-երգիչ, երգահան, պրոֆեսոր Սամվել Թադևոսյան- ռեժիսոր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ Գուրգեն Մելիքյան- վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Կարո Վարդանյան-գրականագետ, արվեստի վաստ. գործիչ Սամվել Հարոյան-մշակույթի գործիչ Լևոն Գալստյան- կինոսցենարիստ Նառա Սարգսյան- բանասիրական գիտությունների թեկնածու Արսեն Համբարյան- գրող, երգահան, երգիչ Արտաշես Բախշյան- սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Արշակ Զաքարյան- կինոռեժիսոր, սցենարիստ Սարգիս Բաղդասարյան- երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Աշխունջ Պողոսյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Նախշքարյան- մշակույթի գործիչ Կարո Շահբազյան- մշակույթի գործիչ Մերուժան Տեր-Գուլանյան- գրող, հրապարակախոս Աննա Ավետիսյան- երգչուհի Ռազմիկ Մարտիրոսյան- սոցիոլոգ, հասարակագետ Արմեն Մուսայելյան- տնտեսագետ, հասարակական գործիչ Ատոմ Մխիթարյան- ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան Աստղիկ Ավետիսյան- ԵՊՀ դոցենտ Վահան Եղիազարյան- հասարակական և մշակույթի գործիչ Տիգրան Արզումանյան- քանդակակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աղասի Թադևոսյան- մշակութաբան, դերասան Հրաչ Գրիգորյան- Պետական կոնսերվատորիայի դոցենտ Թադևոս Տոնոյան- բանաստեղծ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Հարոյան- սոցիոլոգ, հոգեբան Տիգրան Չոբանյան- ճարտարապետ Սուսաննա Մելիքյան- ազգագրագետ Ռոբերտ Եսայան- բանաստեղծ, ՀԳՄ անդամ Հովիկ Վարդումյան- գրող, ՀԳՄ նախագահության անդամ Մենուա Սողոմոնյան- պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ցոլակ Ակոպյան- քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մանվելյան- ՀՀ ԳԱԱ առաջատար մասնագետ Կարապետ Հակոբյան- ինժեներ-էկոլոգ Ռուբեն Հովհաննիսյան- մասսայական միջոցառումների ռեժիսոր Արմինե Սարգսյան- պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Կարապետյան- մշակույթի գործիչ Հ. Գ. Մտավորականների կոչը բաց է ստորագրությունների համար»: