«Քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին»․ Քրիստինե Վարդանյան
![]() «Ի՞նչ է ասում իշխանությունը Շաքիում կատարվածի վերաբերյալ։ Ասում է՝ մեր բացառիկ հարաբերությունների շնորհիվ մեզ տեղեկացրել են, որ նման բան հնարավոր է․․․ Լավ է, որ տեղեկացված եք եղել, բայց ի՞նչ եք արել այդ տեղեկության հետ»,- այս մասին այսօր ԱԺում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Երեկ իմ գործընկեր Գառնիկ Դանիելյանի հետ գնացել էինք Շաքի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու ու իրականությունը հնարավորինս հասկանալու։ Պարզեցինք, որ բնակիչները տեղեկացված չեն եղել։ Տեղեկացված են եղել հովիվները, որպեսզի, եթե ինչ-որ արտառոց մեկին տեսնեն, տեղեկացնեն։ Իրականացվել է նաև ռազմական ոստիկանության մի քիչ ավելի խստացված հսկողություն ճանապարհների վրա։ Գիտե՞ք՝ ինչու բնակիչները տեղեկացված չեն եղել, քաղաքացիները չեն իմացել վտանգի մասին, որևէ որոնողական, տեսանելի գործողություն չի իրականացվել, և որևէ գործիքակազմ՝ դրոններից սկսած, նկատի ունեմ՝ տարբեր այլ գործիքների կիրառմամբ, չի կիրառվել։ Որովհետև քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին»,- նշեց Վարդանյանը։ |

«Flydubai-ի չվերթի միջադեպի համար պատասխանատվություն է կրում Իրանը»․ Թրամփ (տեսանյութ)
3413:48
«Թելադրությո՞ւն ես ուզում գրել, տես խմբակցությանդ մեջ հայերենի տառերը բոլորը գիտե՞ն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3613:42
«Սրբազանի մասին խոսում են մարդիկ, ովքեր կարգալույծ հռչակված հոգևորականներին ուղղորդել էին վեհարանի դռները ջարդելու». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5613:24
«Դուք գալիս եք ԱԺ՝ ընդդիմախոսներին ծեծելու համա՞ր»․ լրագրողը՝ Վահե Ղալումյանին (տեսանյութ)
6313:12
«Միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել նիստերի դահլիճ». Ռուբեն Ռուբինյան
5713:06
«Իմ փողկապից քաշել էին, պաշտպանվում էի»․ Սուրեն Հովհաննիսյան (տեսանյութ)
8012:54
