«Պետությունը չի կարողացել մի ադրբեջանցու հարց լուծել, ինչպե՞ս են հազարների հարցը լուծելու»․ Նարեկ Կարապետյան
![]() «Ադրբեջանական կողմը մի քանի օր առաջ տեղյակ է պահել, ոչ մեկը գյուղացիներին չի զգուշացրել, որ ադրբեջանցի զինվորը զինված այդ տարածաշրջանում է։ Որոնողական աշխատանքներ չեն կատարվել։ Այդ համայնքում ԱԱԾ-ն չի՞ կարող որոնողական աշխատանքներ անել, ժողովրդին զգուշացնել, անվտանգային համակարգը, տեղային անվտանգությունը աշխատեցնել, ի՞նչ են արել այդ քանի օրը, չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է հայ կինը մտներ իր տուն, այնտեղ տեսներ ադրբեջանցուն։ Ամեն ինչին մատների արանքով են նայում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպն օրակարգը շեղելու համար է։ «Մի ադրբեջանցի է եկել, պետությունը չի կարողացել մեկի հարցը լուծել, ինչպես են հազարների հարցը կարողանալու լուծել, երբ այդ երկրում հակահայկական քարոզ է գնում՝ դպրոցից, մանկապարտեզից սկսած»,- շարունակեց Կարապետյանը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
