Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և այս օրերին կալանավորված անձանց քրեական գործերով։ Մասնավորապես, նախաքննական մարմինը, երբ քրեական վարույթի շրջանակներում մտել է տարբեր անձանց տուն խուզարկության, վերոնշյալ անձանց տանը հյուրեր են եղել, ու արդյունքում իրավապահները առգրավել են հյուրերի հեռախոսներն ու մեքենան։ Ասել է, թե նախաքննական մարմինը հաշվի չի առել որևէ հանգամանք, ու քրեական վարույթի հետ առնչություն չունեցող անձանց իրերը ևս առգրավվել են։ Հայտնել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին ակտիվ գործընթաց է սկսել Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և կալանքի տակ գտնվող անձանց գործերով։ Մասնավորապես, մոտենում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում կալանավորված մի շարք անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտը, և, մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը գործընթաց է սկսել նրանց կալանքի ժամկետները երկարաձգելու մասով»։ |

«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
9103:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
8802:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
23800:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
116Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
117Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
138Երեկ, 23:12
