«ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան»․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզի 19 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Դրանցից մեկը Լոռու մարզի Ստեփանավան համայնքն է, որը հատուկ նշանակություն ունի այս իշխանությունների եւ հատկապես ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի եւ Արփի Դավոյանի համար։ Այս համայնքում ՔՊ-ն հունիսի 7-ին խայտառակ պարտություն է կրել «Ուժեղ Հայաստանից», եւ հիմա կյանքի գնով փորձելու են ռեւանշի գնալ: Նախ, որոշեցին պատժել Ստեփանավանի գործող համայնքապետին, որին մեղադրում են ի վնաս իրենց աշխատելու համար, եւ ՔՊ թեկնածու ընտրեցին Պապիկյանի հայրենի Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին: Սակայն Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի աչքն էլ այնպես են վախեցրել, որ նա հայտարարում է, թե այլ կուսակցությամբ է առաջադրվում, բայց ՔՊ-ի հետ է: Համայնքից մեզ տեղեկացրին, որ, ընտրություններին ընդառաջ, նախարար Սուրեն Պապիկյանն ու Արփի Դավոյանը կիրակի օրերին պարտադիր այցելում են հայրենի մարզ եւ հանդիպումներ ունենում կոլեկտիվների հետ՝ մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների, նրանց ենթակայության ներքո գործող դպրոցների, մանկապարտեզների եւ այլ հաստատությունների կոլեկտիվների հետ եւ ուղղորդում ՔՊ-ի թեկնածուի կողմը: Մինչ այդ տեղի կուսակցականները «ռազվեդկա» են անում, նրանց զեկուցում, թե ում վրա ինչպես կարելի է ազդել: Երեւանից ժամանած հյուրերը, «դանոսները» ձեռքներին, բացատրական աշխատանք են տանում ընտրողների հետ, կիրառում շանտաժի ու սպառնալիքների ողջ արսենալը։ Հիշենք, որ ՔՊ-ն այս համայնքում պաշտոնապես առաջադրել է Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին: Գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը մասնակցում է այս ընտրություններին անհայտությունից ծլած «Գործարար» կուսակցությամբ, որով առաջադրվել է նաեւ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանը: Սա, ի դեպ, միակ համայնքն է, որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը եւս մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին։ Ցուցակը գլխավորում է Արսեն Գեւորգյանը»: |

«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
9103:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
8802:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
23800:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
116Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
117Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
138Երեկ, 23:12
