«Հիմա էլ Նորավանքն են ոչ հայկական համարել․ ՀՀ-ից պետական բարձր մակարդակով հակադարձում չկա»․ Հարություն Մնացականյան
![]() ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ադրբեջանը հասավ մեր Նորավանքին»։ «Քիչ առաջ կարդացի Ադրբեջանի հերթական ցնդաբանությունը, ով արդեն Արցախի եկեղեցիների մասին խոսելը վերջացրել է, հասել է ՀՀ եկեղեցիներին, այսօր էլ խոսել է Նորավանքի մասին՝ այն համարելով ոչ հայկական։ Բնականաբար այս գործելաոճը շարունակելու են, քանի որ Հայաստանից որևէ հակադարձման չեն արժանանում պետական բարձր մակարդակով։ Եվ ամենաաբսուրդն այն է, որ մեր Եկեղեցու դեմ հարձակման մասին խոսում է ԵԽԽՎ պատվիրակը ոչ թե Հայաստանի բարձր պաշտոնյաները։ Այնպիսի տպավորություն է, որ Ալիևը դրսից է խփում մեր Եկեղեցուն, մեր իշխանությունն էլ ներսից․ սինխրոն աշխատում են։ Չի կարելի այսպես»,- տեսանյութում նշում է պատգամավորը։ Աղբյուրը` Հարություն Մնացականյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
