2 նոր անշարժ գույք, դրամական միջոցների ավելացում. ի՞նչ գործարքներ է Սուրեն Պապիկյանն իրականացրել «Ջերմուկ Գրուպ»-ի հետ
![]() ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հասցրել է 2 անշարժ գույք ձեռք բերել։ «Փաստինֆո»-ն ուսումնասիրել է Պապիկյանի՝ ԿԿՀ ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի 2025 թվականի հայտարարագիրը։ «2025-ի սկզբում Պապիկյանն ունեցել է 4 անշարժ գույք, որոնցից 3-ը համատեղ սեփականություն են, իսկ 1-ը՝ միանձնյա (հողամասեր և բնակարան)։ ՊՆ նախարարը «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունում ունի հանձնված և վերադարձված փոխառություններ։ Տարվա սկզբում այդ փոխառության գումարը կազմել է 75 միլիոն 573 հազար 379 դրամ։ Ինչպես բազմիցս նշել է «Փաստինֆո»-ն, ՓԲ ընկերությունը պատկանում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանին և նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։ Ի դեպ, Կառավարությունն ընկերությանն ազատել էր ավելի քան 270.7 միլիոն դրամի մաքսատուրքից։ Նախորդ տարի ավելացել են նաև Պապիկյանի բանկային հաշիվների մնացորդները»,- գրել է լրատվամիջոցը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
