Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իջևանի դենդրոպարկի 5,7 հեկտարը ե՞րբ եք վերադարձնելու Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Լոռու մարզի Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում՝ Կ. Դեմիրճյան փողոց 25/1Մ-1 հասցեում գտնվող՝ 526 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 5 միլիոն 530 հազար դրամ»։ Լավ է , որ Ն․ Փաշինյանը այս անգամ Աշոցքի հեռավոր գյուղում վերադարձված ինչ-որ հողի մասին չի գրել, այլ Վանաձորի այգում գտնվող հողամասի։ Նիկոլ Փաշինյան, «Իջևանի մարգարտի»՝ Իջևանի դենդրապարկից խլված 5,7 հեկտար հազվագյուտ, արժեքավոր ծառատեսակներով, թփերով այգին ե՞րբ Իջևանի գինու, կոնյակի գործարանից վերադարձնելու դենդրոպարկին։ Հայտնի չէ, թե ինչ տրամաբանությամբ բուսաբանական այգու կարգավիճակ ունեցող Իջևանի դենդրոպարկից 5,7 հեկտար տրվել է բնությանը միլիոնավոր դոլարների վնաս տված Իջևանի գինու, կոնյակի գործարանին 2023թ․ փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լևոն Գաբրիելյանի և Իջևանի գինու, կոնյակի գործարանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար Իջևանի համայնքապետարանի կողմից 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Սակայն գործարանը դրանից հետո շարունակել է կառուցապատումը, և 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն անցած ավելի քան 5 տարում որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։ Քրեական վարույթը փոխանցվել է հակակոռուպցիոն կոմիտե, սակայն այնտեղ էլ չեն գտել ակնհայտ ապօրինության մեղավորներին, քրեական վարույթը փակել են։ Հազվագյուտ և արժեքավոր ծառերով, բույսերով դենդրոպարկի տարածքը Աղստև գետի հունը ավերած, այնտեղ ապօրինի մեծ պատ սարքած Իջևանի գինու, կոնյակի գործարանին են տվել, որպեսզի բուսաբանական այգում 40 տնակ կառուցեն, հանգստյան գոտու բիզնեսով շահույթներ ունենան, դենդրոպարկն էլ վերանա»։