Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«ՔՊ-ական իշխանությունը սլանում է դեպի Եվրոպա, իսկ ՔՊ-ական ռեկտոր ունեցող ԵՊՀ-ն` подмосковье». Կարեն Հեքիմյան

56
Այսօր, 01:06
«ՔՊ-ական իշխանությունը սլանում է դեպի Եվրոպա, իսկ ՔՊ-ական ռեկտոր ունեցող ԵՊՀ-ն` подмосковье». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանը տանում է Եվրոպա, ԵՊՀ-ն արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար ռուսներին մեծածավալ օգնություն է ցուցաբերում:
Մասնավորապես՝ ԵՊՀ-ի հետ որևէ կապ չունեցող, պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հիմնարկներում աշխատող ռուսաստանցիներն ընդգրկվում են ԵՊՀ-ի անվամբ դրամաշնորհային ծրագրերում և միջազգային գիտական հարթակներում հանդես են գալիս ԵՊՀ-ի անունից:
Ավելին՝ ԵՊՀ-ում տեղի է ունեցել Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) 70-ամյակին նվիրված «Դուբնայի օրերը Հայաստանում» խորագրով միջոցառում: Հանդիպման ընթացքում ԵՊՀ-ի և ՄՀՄԻ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Ներկայում ի՞նչ կարգավիճակ ունի Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը: Կարճ՝ վերջինիս նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում:
Դեռ 2022 թվականի մարտին Դուբնայի կենտրոնը զրկվեց աշխարհի ամենախոշոր Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության հետ առնչվելու որևէ հնարավորությունից:
Բացի դրանից՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին
Եվրոպական միությունը «Դուբնա» հատուկ տնտեսական գոտին ներառեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի թիրախների ցանկում։
Այժմ արգելվում է ցանկացած տեսակի համագործակցություն «Դուբնա»-ի ռեզիդենտների հետ՝ ներդրումներից մինչև մատակարարումներ և համատեղ նախագծեր։
Ինչպես տեսնում ենք, ԵՊՀ-ն «համագործակցության հուշագիր» է ստորագրում միջազգային պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպության հետ:
Լուրջ պետություն է Նոր Հայաստանը: Այստեղ ՔՊ-ական իշխանությունը սլանում է դեպի Եվրոպա, իսկ ՔՊ-ական ռեկտոր ունեցող ԵՊՀ-ն՝ Подмосковье»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան