Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ.

«Չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին»․ Արեգա Հովսեփյան

54
Այսօր, 15:48
«Չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին»․ Արեգա Հովսեփյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման օրենքում փոփոխություններ անելու քննարկմանը քպ-ական համահեղինակներից միայն մեկն էր ներկա՝ Ծովինար Վարդանյանը, այն էլ մոտ 40 րոպե (ֆրակցիայի նիստի էր), իսկ ներկա գտնվելու ժամանակ էլ հարցերի պատասխանները գերակշիռ մասը տալիս էին կառավարության անդամները:
Այսօր IMEI (միջազգային նույնականացուցիչների) մասին քննարկմանը (օրենքի՝ թերի լինելու պատճառով երկու ամսով հետաձգվեց ԱԺ բերելը) բացի հանձնաժողովի նախագահի խոսքից, քպ-ականների ՄԻԱԿ «բովանդակային» հարցը եղել է, թե ինչու են Ուժեղ Հայաստանի պատգամավորները եկել ու նստել սեղանի շուրջ աշխատելու: ՎԱՐԱԳՈւՅՐ:
Համառորեն չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին: Հենց այսպես էին վերաբերվում օրենքների ընդունմանը, որից տուժում էին մեր քաղաքացինեը: Փոփոխություններ լինելու են: Աշխատելու ենք: Աշխատելու եք»:

Աղբյուրը`   Արեգա Հովսեփյան