«Հայաստանում պաշտոնն ընկալվում է որպես հարստանալու ամենակարճ եղանակ»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում պաշտոնը ընկալվում է ոչ թե պետությանը, օրենքին, հանրությանը, քաղաքացիներին ծառայելու միջոց, այլ՝ հարստանալու ամենակարճ եղանակ։ Պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակակցված անձանց եկամուտների հայտարարագրերը չեն լուծում բարձր պաշտոնյաների ապօրինի հարստացումը կանխելու, այդպիսի դեպքերը բացահայտելու խնդիր, պաշտոնյաները օրենքը շրջանցելու բազում ձևեր գիտեն։ 8 տարում ո՞նց հարստացան, թռփոշացան փողոցից պալատ բերված, նախկինում անգամ սուրճ խմելու փող չունեցած, սակայն հիմա բազում տների, թանկ ավտոների, բիզնեսների տեր դարձած «թավշյա հեղափոխականները»։ Նրանք հանձնեցին Արցախը, ՀՀ սահմանամերձ տարածքները, լիովին ձախողեցին պետական կառավարումը, Հայաստանի տնտեսական զարգացումը, աղքատության կրճատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, բայց իրենք բիրդան աղա դարձան։ Սակայն ամեն ինչ փոփոխական ու անցողիկ է, այդ թվում՝ օրվա իշխանությունը։ Ներկայիս բարձր պաշտոնյաներն իշխանազրկվելուց հետո փողոցներում առերեսվելու են իրենց կողմից խաբված,անընդհատ աղքատացող մարդկանց հետ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
