«ԱՄՆ զորքերի դուրս բերումն Իրաքից ահազանգ է մեզ համար»․ Վարուժան Գեղամյան
![]() Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Ամերիկյան զորքերը օրերս վերջնականապես լքում են Իրաքի տարածքը, որտեղ հայտնվել էին 2003թ. ներխուժման արդյունքում։ Այն, որ ամերիկյան ներկայությունը բարեկեցություն չբերեց Իրաքի պետությանն ու ժողովրդին, խոստովանում են նույնիսկ ամերիկյան վերնախավի ներկայացուցիչները՝ որակելով Իրաքյան պատերազմը որպես «21-րդ դարի վատագույն պատերազմ»։ Սակայն ԱՄՆ զորքերի դուրս բերումը ևս մի ահազանգ է մեզ համար։ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ու թելադրանքով Սյունիքում փաստացի հատուկ կարգավիճակ ունեցող ենթակառուցվածքի տրամադրումը («Զանգեզուրի միջանցքը»), որը փաթեթավորվել է «Թրամփի ուղի» անվան տակ, այս պահին հիմնված է ԱՄՆ նախագահի խոսքի ու հեղինակության վրա։ Իսկ հիմա պատկերացնենք, թե ինչ կլինի Սյունիքում ԱՄՆ նախագահի փոփոխության (երկու տարուց) կամ ԱՄՆ հետքաշման պարագայում, այնպես, ինչպես լինում է հիմա Իրաքում կամ եղել է 5 տարի առաջ Աֆղանստանում։ Պատասխանը շատ ակնհայտ է. թուրք-ադրբեջանական տանդեմը կստանա ամեն ինչ, մենք՝ ոչինչ։ Իմիջիայլոց, ԱՄՆ զորքերի դուրս բերումը ռազմավարական հաղթանակ է մեր հարևան Իրանի համար. դժվար է պատկերացնել ավելի կարևոր երկիր Թեհրանի համար, քան Իրաքը, որտեղ իրանական ուժերը գործելու նոր հնարավորություններ են ստանում»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
